Հաշվետվություն (հոկտեմբեր ամսվա)

Այս ամիս ևս շատ հետաքրքիր թեմաների շուրջ զրուցեցինք, մեզ արձակուրդներից առաջ հյուր էր եկել լուսանկարիչ ընկեր Լիլիան։ Նրա հետ զրուցեցինք մեր անհատական նախագծերի մասին, ինչ ենք ցանկանում իրականացնել, դոկումենտալ ժանրի շուրջ զրուցեցինք և նա ցույց տվեց իր հետաքրքիր նախագիծը։ Նա նկարում էր պապիկներին և տատիկներին, փորձելով բացատրել, որ նրանք կտրված են այս ներկայիս աշխարհից, տեխնիկայից հետ են մնացել և մենք պետք է նրանց օգնենք այդ հարցում։ Այս ամսա դասերը, ևս մեկ անգամ նշեմ, բավականին հետաքրքիր է անցել, ես չեմ դժգոհում։ Դոկումենտալ ժանրը բավականին հետաքրքիր է, չնայաց դրան, որ ես այն չեմ սիրում։ Ինձ ներկայիս աշխարհը շատ ձանձրալի է, չեմ կարող պարզապես չմիջամտել այն, ինչ լուսանկարում եմ։ Իմ մատկերացրած աշխարհը, որտեղ միայն ես եմ ապրում, շատ ավելի հետաքրքիր է, գեղեցիկ, բայց հին։ Այն նման չէ այս աշխարհին, որտեղ ես եմ ապրում։ Այնտեղ շատ հանճարեղ խուզարկուներ կան, առեղծվածային դեպքեր էն լինում, բայց շատ հազվադեպ, այնտեղ տեխնիկա չկա, ամենակարևորը, ամեն ինչ հավասար է դրված, բոլոր մարդիկ հագնվում են 1880-ականների ոճով այդ թվում նաև 1920-ականների ոճով, մարդիկ խելացի են, քաղաքները լուսավորված են Լոնդոնական ոճի լամպերով, ես էլ հանճարեղ խուզարկու եմ, դերասան, ռոք երաժիշտ, անասնաբույժ, ամեն ինչից տեղեկություն ունեցող, ով երկար վերարկու է հագնում, և առեղծվածային հայացք ունի, սուր ականջներն ու քամելեոն աչքերն ամենազարմանալի բաներն են։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы